ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ստի ու կեղծիքի հերթական «լապշան» հրամցրեց ամերիկահայերին

Ստի ու կեղծիքի հերթական «լապշան» հրամցրեց ամերիկահայերին
04.02.2025 | 12:22

Ամերիկահայերի հետ հանդիպմանը վարչախմբի պարագլուխը ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի հերթական չափաբաժինն է մատուցել:

Սուտ 1․ Իբր ինքը նույնպես ազգային հպարտություն կրող է եղել ժամանակին, հետո տեսել է, որ դա վտանգավոր է։ Սրանից դեռ քառորդ դար առաջ Գառնին «հռոմեական հավաբուն», Զորաց քարերն էլ «ռագատկի քարեր» անվանած մարդը, բանակի դեմ պայքարած մարդը ոչ միայն նյութապաշտ ու գաղափարազուրկ է եղել, այլև հանուն իշխանության գալու, ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻՆ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ Է ԴԱՐՁՐԵԼ ԻՆՔՆ ԻՐԵՆ, ՈՐ ԻՐԵՆ ԴԻՏԱՐԿԵՆ ՈՐՊԵՍ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԵԼՈՒ։ Անկարան միշտ էլ հետաքրքրված է եղել, թե Հայաստանում ո՞վ կլինի այն պոպուլիստը, կեղծելու, մոլորեցնելու, դերասանություն անելու գործում այն կարողունակ սուբյեկտը, որը կլինի նաև նյութապաշտ, անհայրենիք, և որի վրա կարելի կլինի խաղադրույք անել։

Մյուս ստերին կանդրադառնամ շուտով:

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 5606

Մեկնաբանություններ